Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Միջազգային ԶԼՄ-ներն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումը

Միջազգային ԶԼՄ-ներն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումը
24.04.2015 | 15:37

Միջազգային լրատվամիջոցներն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումը:
France 24 հեռուստաալիքն ուղիղ հեռարձակում է իրականացրել «Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն. աշխարհը հիշում է 1915-17 թվականի կոտորածների զոհերին» խորագրով: Արարողությունն ուղիղ հեռարձակել է նաև Euronews կայքը, իսկ ռուսական Russia Today-ը թարմացումներ է տրամադրել արարողությունից: Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի կայքում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունը լուսաբանող հոդվածների շարքը դարձել է կայքի գլխավոր նյութը՝ ուղեկցող մի քանի հոդվածներով, որոնց թվում է Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդվածը, «Հայերի զանգվածային սպանությունները՝ 60 վայրկյանում» տեսանյութը:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ